Ապօրինի ծառահատման դեպք՝ Գարգառ գյուղի հարակից անտառում

Ապօրինի ծառահատման դեպք՝ Գարգառ գյուղի հարակից անտառում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Գարգառ գյուղի դաշտամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1964 թ. ծնված Սուրեն Ք.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 1 խմ բոխու նմանվող փայտանյութ: 

Սուրեն Ք.-ն նշված փայտանյութի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, բենզասղոցով նույն օրն ապօրինի հատել է Գարգառ գյուղի հարակից անտառից:



Վնասի չափը պարզվում է:



Նշանակվել է մասնագիտական ստուգում:



Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:



Նախապատրաստվում են նյութեր: