Հայտնի են դարձել այս տարվա ամառային ամենաթանկ տրանսֆերները

Հայտնի են դարձել այս տարվա ամառային ամենաթանկ տրանսֆերները
Եվրոպայում հայտնի են դարձել այս տարվա ամենաթանկ ամառային տրանսֆերները, որոնք ներկայացնում ենք ստորեւ



**Ժորժինյո**- Հինգ տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմում է 57 միլիոն եվրո։



**Ֆրեդ** - «Մանչեսթեր Յունայթեդը» 59 միլիոն եվրո է ներդրել բրազիլացի կիսապաշտպանին «Շախտյորից» գնելու համար



**Ալիսոն **– Հերթական բրազիլացուն ձեռք բերելու համար անգլիական «Լիվերպուլը» վճարել է 62,5 միլիոն եվրո։



**Տիբո Կուրտուա** – «Չելսին» բելգիացի դարպասապահին ձեռք բերելու համար վճարել է 65 միլիոն եվրո։



**Նաբի Կեյտա** – «Լիվերպուլի» վրա կենտրոնական կիսապաշտպանի տեղափոխությունը նստեց ոչ պակաս, քան 65 միլիոն եվրո։



**Ռիյհադ Մահրեզ** – 67,8 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթին նրա հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր այս ամռանը։



**Տոմա Լեմար** – Անկյունային կիսապաշտպանի համար, ով հանդիսանում է նաեւ ֆրանսիական ազգային հավաքականի անդամ, «Մոնակոն» ծախսել է 70 միլիոն եվրո։



**Կեպա Արիսաբալագա **– 80 միլիոն եվրոյով նա կխաղա «Չելսիի» կազմում։ Այս գործարքով Կեպան դարձավ ամենաթանկ վճարված դարպասապահը։



**Քրիշտիանու Ռոնալդու **– Այս տրանսֆերը կարելի է համարել սենսացիոն։ «Յուվենտուսը» 117 միլիոն վճարեց, որպեսզի պորտուգալացի լեգենդն հայտնվի իր շարքերում։



**Կիլիան Մբապե** – 135 միլիոն եվրոյով 19-ամյա ֆրանսիացին համարվում է ամենաթանկ տրանսֆերը այս ամառվա, ով տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն» վարձակալական հիմունքներով, իսկ հանդիսանում է «Մոնակոյի» խաղացողը։