Ալեքսանդր Սոկուրովը ֆիլմ կնկարահանի Երկրորդ աշխարհամարտի մասին

Ալեքսանդր Սոկուրովը ֆիլմ կնկարահանի Երկրորդ աշխարհամարտի մասին
Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը մտադիր է ֆիլմ նկարահանել Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ռեժիսորը մասնավորապես ասել է, որ ցանկանում է այդպիսով այդ թեման փակել իր համար, իսկ ապագա ֆիլմն էլ կպատմի այն մասին, թե ինչու այնուամենայնիվ տեղի ունեցավ պատերազմը։



«Մենք ներկայումս հավաքում ենք այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են պատմական ֆիլմ նկարահանելու համար, ֆիլմ, որը կպատմի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին»,- ասել է Սոկուրովը՝ հավելելով, որ ֆիլմում կլինեն կարեւոր եւ լուրջ հերոսներ, իսկ ժապավենը կլինի բազմալեզու՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ իտալերեն։ Ռեժիսորը նաեւ ասել է, որ ֆիլմը կունենա կիսաֆանտաստիկ վիզուալ ձեւ։ Ռեժիսորը խոստացել է, որ նախապատրաստական աշխատանքների այս ընթացքում բազմաթիվ պատմական փաստաթղթեր է ուսումնասիրել եւ շատ նոր բան իմացել անձամբ։