Ճապոնիայում մոլեգնում է «Ջեբի» թայֆունը, զոհերի թիվն աճել է

Ճապոնիայում մոլեգնում է «Ջեբի» թայֆունը, զոհերի թիվն աճել է
Ճապոնիայում մոլեգնում է «Ջեբի» թայֆունը։ Նախօրեին ավելի քան 600 ավիաթռիչք էր հետաձգվել, իսկ այսօր արդեն հայտնի է դարձել, որ թայֆունի հետեւանքով 10 մարդ է զոհվել։



Այս մասին հայտնում է NHK-ն՝ մանրամասնելով, որ սա վերջին քառորդ դարի ընթացքում ամենաուժգին թայֆունն է եղել Ճապոնիայում։ Ավելի վաղ խոսվում էր վեց զոհի մասին։ Մեկ մարդ զոհվել է Օսակայի պրեֆեկտուրայում, յոթը՝ Սիգայի պրեֆեկտուրայում եւ մեկական մարդ էլ Այթի եւ Միե պրեֆեկտուրաներում։



Եվս 300 մարդ էլ ստացել է վնասվածքներ։ Թայֆունի պատճառով խափանումներ են տեղի ունեցել նաեւ երկրի էլեկտրամատակարարման համակարգում։ Էլեկտրականությունից զրկվել է 1,2 միլիոն մարդ։ Ներկայումս արտակարգ ծառայությունները փորձում են վերականգնել էլեկտրամատակարարումը։