ԵՊՀ-ում, Ագրարային համալսարանում ստուգումներ են ընթանում․ Սանասարյանն ամփոփում է 100 օրը

ԵՊՀ-ում, Ագրարային համալսարանում ստուգումներ են ընթանում․ Սանասարյանն ամփոփում է 100 օրը
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Ասուլիսի ընթացքում նախնական թվեր հնչեցրեց պետբյուջեին հասցված վնասների մասին, սակայն ոչ ընկերությունների անուններ տվեց, ոչ հստակ խախտումներ նշեց։



«Ես բոլորի համար բաց տեղեր եմ թողնում, որ հարցեր տաք» , - պատասխանեց լրագրողներին, որոնք տեղից դժգոհություններ էին արտահայտում՝ ասելով, որ ոչինչ չեն հասկանում իր ասածներից։ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Էջմիածնի քաղաքապետի ընտանիքը բժշկական ապահովության գումարներ է ստացել քաղաքապետարանից, Գրիգորյանների հետ փոխկապակցված անձանց օգտին գնումների ընթացակարգի խախտումներով հաղթող են ճանաչվել, այլ չարաշահումների մասին ևս հայտնեց։ Գրիգորյանների անմեղության կանավարկածը նա խախտեց, այլ «չարաշահողների» անուններ չնշվեցին։



Սանասարյանը նաև նշեց, որ իրենց ծառայությունը ստուգումներ է կատարել ԲԷՑ-ում, Հայրենիք-սփյուռ ընկերությունում, որը սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ն էր, ի դեպ, որպես վերջինիս գործունեության արդյունքում տուժած, նշվեց հանրային հեռուստաընկերությունը, որը իր միջոցներից է ֆիլմեր նկարել, այն ֆիլմերը, որոնք պետք է պատրաստված լինեին սփյուռքի նախարարության գումարներով։ Սանասարյանը ընդգծեց, որ ամենամեծ չարաշարումները ԲԷՑ-ում են եղել։



Սանասարյանի կառույցը ստուգումներ է կատարել ՊՆ կենտրոնական ռազմակայանում, սակայն չարաշահումներ չի հայտնաբերել։ «ՊՆ- ն մեր թիրախում չի»,- հայտնեց Սանասարյանը։ Բուհերը, ի տարբերություն ՊՆ-ի, Սանասարյանի կառույցի թիրախում են։ ԵՊՀ-ում, Ագրարային համալսարանում ստուգումներ են ընթանում, թե որն է լինելու հաջորդ բուհը, Սանասարյանը չասաց։