Մոսկվան եւ Պեկինը խնդիրներ են ստեղծում Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պրոցեսում․ Նիկի Հեյլի

Մոսկվան եւ Պեկինը խնդիրներ են ստեղծում Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պրոցեսում․ Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործում հիմնական խնդիրները ստեղծում են Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այդ հայտարարությունը ամերիկացի դիվանագետի կողմից հնչեցվել է ՄԱԿ-ի ամերիկյան ներկայացուցչությունում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։



«Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են խնդիրներ ստեղծել, ներառյալ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված սանկցիաների կատարման ընթացքը վերահսկող կոմիտեի համար»,- ասել է դեսպան Հեյլին։



Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնն ու Սեուլը համագործակցում են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված սանկցիաների հարցում։