Միացյալ Նահանգները շահարկում է դոլարը․ Սերգեյ Լավրով

Միացյալ Նահանգները շահարկում է դոլարը․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը իր համար ոչ պիտանի համարվող երկրներին փորձում է պատժել՝ շահարկելով դոլարը։ Այս մասին փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Լավրովը նկատել է, որ դոլարը հանդիսանում է միջազգային ֆինանսաարժութային համակարգ արդեն երկար ժամանակ, եւ միջազգային հանրությունը լիահույս է, որ Միացյալ Նահանգները կպահպանի դոլարի գլխավոր ռեզերվային համակարգի էմիտենտի իր պարտականությունները։



«Մինչդեռ ինչ է կատարվում այսօր։ Դոլարը շահարկվում է Վաշինգտոնի կողմից ըստ սեփական հայեցողության»,- ասել է նախարար Լավրովը՝ հավելելով, որ դոլարը ամերիկյան իշխանությունների ձեռքին այսօր երբեմն նաեւ որպես պատժի գործիք է ծառայում՝ դուրս գալով իր բուն առաքելությունից։