ԱՄՆ-ն եւս անհանգստացած է Իդլիբում ահաբեկիչների առկայությամբ

ԱՄՆ-ն եւս անհանգստացած է Իդլիբում ահաբեկիչների առկայությամբ
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ինչպես ռուսական կողմը, իրենք եւս անհանգստացած են, որ Իդլիբում կան ահաբեկիչներ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը։



Պոմպեոյի խոսքերով, Ռուսաստանի հավաստիացումները առ այն, որ Իդլիբում կան ահաբեկիչներ, լիովին համապատասխանում են իրականությանը։ «Մենք կիսում ենք նրանց մտահոգությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների առկայության առնչությամբ»,- ասել է Պոմպեոն՝ մանրամասնելով, որ ինչպես ռուսները, այնպես էլ իրենք կարծում են, որ հարկավոր է զբաղվել Իդլիբում ահաբեկիչների հարցով եւ պատրաստ է համագործակցել ահաբեկիչների լիկվիդացման հետ կապված գործողություններում։