Թրամփի ցուցմունքները կընդունվեն նաեւ գրավոր

Թրամփի ցուցմունքները կընդունվեն նաեւ գրավոր
Ամերիկյան ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմունքները պատրաստ է ընդունել նաեւ գրավոր կերպով` այդպիսով համաձայնելով հարցերը գրավոր ուղարկել նախագահին։



Այս մասին հայտնում է [The New York Times](https://www.nytimes.com/2018/09/04/us/politics/mueller-trump-russia-investigation.html?action=click&module=Top%20Stories&pgtype=Homepage) պարբերականը։ Համաձայն հրապարակման, փաստաբանները, որոնք ներկայացնում են նախագահ Թրամփի շահերը, արդեն իսկ ստացել են Մյուլլերի նամակն այս առնչությամբ։ Ուշագրավ է այն, որ հարցերը վերաբերելու են միայն ու միայն ընտրական գործընթացներին ռուսական միջամտությանը, եւ հատուկ դատախազը որոշել է զերծ մնալ այն հարցերի առաջադրումից, որոնք վերաբերում են նախագահի կողմից արդարադատության իրականացման գործընթացին խոչընդոտելու ենթադրյալ փորձերին։