Ուկրաինայում կտրուկ աճել է Տիմոշենկոյի վարկանիշը

Ուկրաինայում կտրուկ աճել է Տիմոշենկոյի վարկանիշը
Ուկրաինայում կտրուկ աճել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի վարկանիշը։ 13,3 տոկոսից նրա վարկանիշն աճել է 17,8 տոկոսի։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի վարկանիշը կազմում է 7,9%։ Նշենք, որ հաջորդ տարվա նախագահական ընտրությունների հաճախելիությունը նախնական տվյալների համաձայն լինելու է 70 տոկոս, իսկ 23 տոկոսը որոշել է չմասնակցել քվեարկությանը։ Ուկրաինացիների 37 տոկոսն արդեն որոշել է, թե որ թեկնածուին է ընտրելու, իսկ 47 տոկոսը հայտարարել է, որ կարող է եւ վերջին պահին մտքափոխվել։