Ռուսական օդուժը հարվածել է սիրիացի ընդդիմադիրների դիրքերին

Ռուսական օդուժը հարվածել է սիրիացի ընդդիմադիրների դիրքերին
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվում սիրիական ընդդիմության հենակետերին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։



Համաձայն լրատվամիջոցի հրապարակման, ռմբահարման են ենթարկվել Ջիսիր աշ-Սուղուր, Բիսենքյուլ, Ղանի, Ինեբ եւ Սիրմանիա շրջանները Իդլիբի արեւմուտքում, ինչպես նաեւ Զեյզունի շրջանը Համայի հյուսիսում։ Ընդհանուր առմամբ ռուսական կործանիչների կողմից իրականացվել է 20 հարված։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ռուսաստանի ՊՆ-ն իրականացված հարվածի հետ կապված հրապարակմանը դեռեւս չեն արձագանքել։