Նաիրի Հունանյանն առ այսօր գտնվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկում

Նաիրի Հունանյանն առ այսօր գտնվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկում
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի վերաբերյալ։



ՔԿԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։



«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:



Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում  հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»: