Լոնդոնն ու Դուբլինը ցանկանում են համատեղ հյուրընկալել 2030-ի Մունդիալը

Լոնդոնն ու Դուբլինը ցանկանում են համատեղ հյուրընկալել 2030-ի Մունդիալը
Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան դիտարկում են 2030-ի Աշխարհի ֆուտբոլի առաջնության համատեղ հյուրընկալումն ու կազմակերպումը։ Այս մասին հայտնում է [Daily Mail](https://www.gazeta.ru/tags/media/daily_mail.shtml) պարբերականը։



Անգլիայի ֆուտբոլի ընկերակցությունը հայտարարել է, սակայն, որ անկախ ամեն ինչից, 2030-ի Մունդիալի կազմակերպման եւ անցկացման համար հայտ ներկայացնելու է։ Մառալխապատ Ալբիոնի զավակները կարծում են, որ Իռլանդիայի հետ համատեղ կազմակերպումը կարող է ավելացնել իրենց շանսերը։



Խնդիրը սակայն այն է, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող հինգ հյուրընկալող տանտերերին՝ Անգլիային, Շոտլանդիային, Ուելսին, Իռլանդիային եւ Օլսթերին ուղեգրեր տալ առնաց որակավորման։