Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով է ներկայացել Արցախի տոնին․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով է ներկայացել Արցախի տոնին․ վարչապետ
«Գիտեք, ես մեկ շաբաթ առաջ էլ էին Արցախում։ Սա աննախատեպ իրավիճակ է, երբ Հայաստանի գործող ղեկավարը ամիսը 3 անգամ լինում է Ստեփանակերտում։ Եվ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով ներկայացված էր, ներկա էին Հանրապետության նախագահը, փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարծում եմ, որևէ մեկնաբանություն լինել չի կարող»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ Արցախի տոնին բացակայելու քննադատություններին։



Այն հարցին, թե ինչով՞ է մեկնաբանվում Հովիկ Աբրահամյանի ներկայությունը, վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը ճիշտ կլինի ուղղել Արցախի իշխանությանը։