Հայկ Մարությանի ձևակերպումները ճշգրիտ չեն՝ վարչապետը՝ Մարությանի հայտարարության մասին

Հայկ Մարությանի ձևակերպումները ճշգրիտ չեն՝ վարչապետը՝ Մարությանի հայտարարության մասին
«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական Հայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարության վերաբերյալ՝ ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։



Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն օրերս [հայտարարել էր](http://araratnews.am/nrankh-ovkher-chen-uzum-or-menkh-hajoghuthyun-unenankh-sev-uzhern-en/), թե ՀՀ-ում այսօր կան սև և սպիտակ ուժեր: Ելույթը քննադատության էր արժանացել, իսկ Մարությանն ավելի ուշ պարզաբանում էր ներկայացրել: