146 հազար դրամ՝ խնամատար ընտանիքին

146 հազար դրամ՝ խնամատար ընտանիքին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, որն այսօր մասնակցում էր "Հանուն ընտանիքների միասնության» երկօրյա միջազգային համաժողովին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 91 երեխայի խնամատար ընտանիքներում տեղավորելու համար հատկացվել են բյուջետային գումարներ։



«Այն ծնողների, որոնք ցանկանում են խնամատար ծնող դառնալ, մենք օրենսդրությամբ սահմանել ենք պահանջներ, իրենք պետք է ունենան ծնողավարման հատուկ հմտություններ, եւ նախնական ուսումնասիրությունից հետո նրանք անպայման անցնում են դասընթացներ։ Մենք նախատեսել ենք պարտադիր դասընթացներ այդ ծնողների համար, ունենք նաեւ համադրման գործընթաց, երբ սոցիալական աշխատողներն աշխատում են եւ՛ երեխաների, եւ՛ ծնողների հետ, որպեսզի կարողանան ստեղծել հուզական կապը, տեսնել, թե որքան են երեխան եւ ծնողը համապատասխանում միմյանց։ Տրամադրվող գումարը մեկ ամսվա համար 146 հազար դրամ է, պայմանագիր է կնքվում խնամատար ընտանիքների հետ։ Գումարի կեսը երեխայի ծախսերն են, մյուս կեսը տրվում է խնամատար ընտանիքին»,- ասաց Արսեն Մանուկյանը։