Ալսեանդրո Դել Պյերոն քննադատել է Քրիշտիանու Ռոնալդուին

Ալսեանդրո Դել Պյերոն քննադատել է Քրիշտիանու Ռոնալդուին
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդր Դել Պյերոն բացասաբար է արտահայտվել Քրիշտիանու Ռոնալդու հանդեպ, քննադատելով այդպիսով նրա որոշումը՝ չմասնակցել ՈՒԵՖԱ-ի պարգեւաբաշխման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին գրում է Goal-ը։ Հոդվածում նշվում է, որ Ռոնալդուն ի սկզբանե ցանկություն ունեցել է մասնակցել, սակայն վերջին պահին, երբ իմացել է, որ ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն խաղացող չի ճանաչվել, հրաժարվել է մասնակցության հրավերից։ Նշենք, որ լավագույն խաղացողի տիտղոսը կստանա «Ռեալից» Լուկա Մոդրիչը։ «Ես հասկանում եմ Ռոնալդուին, սակայն Մոդրիչը վաստակել է այդ տիտղոսը։ Նա արքայական ակումբում անհավատալին է արել 2018-ի Մունդիալի ժամանակ։ Ռոնալդուի փոխարեն ես էլ կզայրանայի, սակայն չէի հրաժարվի պարգեւաբաշխության արարողությունից»,- ասել է Դել Պյերոն։