Ուկրաինայում արտագաղթը հասել է ահագնացող չափերի

Ուկրաինայում արտագաղթը հասել է ահագնացող չափերի
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ամեն տարի Ուկրաինան լքում է մոտ 1 միլիոն ուկրաինացի։ Այս մասին նա ասել է ICTV-ի եթերում։ «Մենք իրոք ունենք աղետալի վիճակ արտագաղթի հարցում։ Մոտ 1 միլիոն ուկրաինացի ամեն տարի հեռանում է երկրից»,- ասել է Կլիմկինը՝ հավելելով, որ այդ իրավիճակը առաջիկայում կպահպանվի։



Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ միայն Լեհաստանում այս պահին կա 1,4 միլիոն ուկրաինացի։ Նշենք, որ ռուսական աղբյուրների համաձայն, Ռուսաստանում կա 3 միլիոն ուկրաինացի միգրանտ, Լեհաստանում՝ 2 միլիոն։