Ավտովթարի հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել

Ավտովթարի հետեւանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել
Արցախում ավտովթարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետեըանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:



Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: