Կրակոցներ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, վիրավորվել է 9 մարդ

Կրակոցներ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, վիրավորվել է 9 մարդ
ԱՄՆ հարավ-արեւմուտքում` Կալիֆորնիա նահանգում, տեղի է ունեցել հրաձգություն։ Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը։ Համաձայն հրապարակման, հրաձգության հետեւանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ։



Հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Սան Բեռնարդինո քաղաքի բնակելի թաղամասերից մեկում։ Տեղի ոստիկանության հրապարակած զեկույցի համաձայն, տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ներկայումս իրավապահները դեռեւս չեն կարողացել ձերբակալել հանցավոր արարքի կատարման մեջ կասկածվողներին։ Հանցանքի մոտիվների մասին եւս հրապարակումներ չկան։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ։