Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ **www.police.am** կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են [**Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները**](http://www.police.am/%D5%A5%D6%80%D5%A5%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.html)։ 



Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել **011-37-02-36** հեռախոսահամարով, **յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00**։