Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին։



«Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն



Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն



Անահիտ Թարխանյան, «Երեւանի հանրություն» դաշինք



Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք



Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն



Արարատ Զուրաբյան, «Երեւանցիներ» դաշինք



Գեւորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն



Միքայել Մանուկյան, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն



Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք



Մհեր Շահգելդյան, «Օրինաց Երկիր» կուսակցություն



Գեւորգ Սանդալյան, «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն



Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցություն







Հարգելի բարեկամներ,



Բոլորս լիահույս ենք, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարեւոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երեւանցիների պատկերացումներին հարիր:



Կոչ եմ անում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական եւ ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երեւան) եւ հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համաձայնության դեպքում՝ խնդրում եմ արձագանքել հեռախոսով՝ (010-27-16-00) կամ (093)-66-80-30, կամ էլ. փոստով՝ [[email protected]](mailto:[email protected]) :



Ժպտա՛նք մեր համաքաղաքացիների հետ միասին»: