Դավիթը հրաժարվել է հանրային պաշտպանից

Դավիթը հրաժարվել է հանրային պաշտպանից
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել նրա կամքին հակառակ ներգրավել հանրային պաշտպան, քանի որ պաշտպանները դատական նիստը բոյկոտել էին։



Մասիսի քաղաքապետի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշումը ստանալուն պես դիմելու են Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցը գրավի դիմաց փոփոխելու հետ եւ 2 ամսվո կալանքը երկարացնելու հետ կապված։



Պաշտպանը նաեւ նշեց, որ դատավորը հանրային պաշտպան ներգրավվելու իրավունք չուներ․ «Երկրորդը՝ Դավիթը հրաժարվել է հանրային պաշտպանից։ Դատավարությանը ավելորդ մարդ չի կարող լինել»։



Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը:



Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար: