Հացը Ռուսաստանում կթանականա

Հացը Ռուսաստանում կթանականա
Ռուսաստանում հացն ու հացամթերքները հնարավոր է թանկանան 10 տոկոսով։ Այս մասին գրում է ռուսական «Известия»-ն՝ նշելով, որ գնաճին պետք է սպասել արդեն այս տարվա հոկտեմբեր ամսին, համաձայն ցորեն արտադրող ընկերությունների փոխանցած տեղեկությունների։ Ցորենի գնաճը, համաձայն «Руспродсоюз»-ի արդեն սկսել է թանկանալ, ինչը պայմանավորված է արտարժույթի գնաճով։



Բացի այդ, բերքը այս տարի այնքան էլ բարձր չի եղել։ Նշենք, որ երրորդ կարգի ցորենի մեկ կիլոգրամը թանկանալու է 10 ռուբլուց՝ հասնելով 12 ռուբլու։ Ռուսական շուկայում ալյուրի գինը մեկ կիլոգրամի դիմաց 15 ռուբլուց թանկացել է՝ հասնելով 16 ռուբլու, իսկ սեպտեմբերի կեսերից սկսած էլ գնաճը կշարունակվի՝ 1 կիլոգրամի դիմաց հասնելով մինչեւ 18 ռուբլու կամ 18,5 ռուբլու։