Քար լռություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից

Քար լռություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից
_Հարցազրույց ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ և վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Լյովա Սամվելյանի հետ_․



**-Պարոն Սամվելյան, «Հրապարակի» 29,08,2018թ. համարում լույս տեսավ Ձեր «Կացնային որոշում ՀՏՏՀ-ում» ծավալուն հոդվածը, որում անդրադարձ էր արվում հունիսի 29-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշման առանձին դրույթների պարզաբանմանը և նրա իրականացման որոշ ամբիոններում և անձանց կողմից: Ի՞նչ արձագանքներ ու զարգացումներ են եղել:**



-Իրականում արձագանքները շատ բազմազան էին և բազմաբնույթ. «Ապրեք, շատ համարձակ ու ճիշտ քայլ է, բարձրացվում են բուհին հուզող ճշմարտացի հարցեր և խնդիրներ: Ոմանք ակնկալում են, որ բարձրացված հարցերը կոգնեն գտնելու ավելի արդյունավետ ու կառավարաելի միջոցներ ու ձևեր: Ոմանք էլ հույս են հայտնում , որ կլինեն ճշգրտումներ և փոփոխություններ: Ինչ խոսք եղել են նաև հանդիմանանքներ, կարեկցանքներ և այլ անհարկի պատասխաններ: Ցավալին այն , որ բուհի ղեկավաության կողմից չի եղել և ոչ մի արձագանք՝ «Ձայն բարբառո անապատի», կամ ինչպես Օմար Խայամն է ասում․ «Նա ով չի ուզում լսել, չի լսի ու չի հասկանա»:



**-Վիճահարույց շատ խնդիրների մեջ արծածվում էր հատկապես արդարության և ճշմարտության գաղափարների իրականացումը ՀՊՏՀ-ում:**



Հասկանալի է, որ որոշումը տրվել է հարկադրաբար, ելենելով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներից: Սակայն թույլ տվեք, ասելու որ նրանում նշված մի շարք դրույթներ իրականացվում են ոչ հավուր պատշաճի և իրենց բնույթով ու բովանդակությամբ ստեղծում են կոնֆլիկտային իրավիճակներ, խաթարում մարդու ներաշխարհը և ոտնահարում նրա սահմանադրական իրավունքները:



Խոսելով արդարության մասին նախ նշենք, որ ես շուրջ 20 տարի է ինչ հասարակական կարգով ղեկավարում եմ ՀԱՕԿ-ի << արդարացի խաղ>> հանձնախումբը և հետևելով օլիմպիզմի մարդասիրական գաղափարներին ու սկզբունքներին, չեմ կարող անտարբեր վերաբերվել նման անարդար երևույթներին : Հավելեմ, որ արդարության գաղափարների տարածման առումով բազմիցս ելույթներով ու զեկույցներով հանդես եմ եկել ինչպես մեր հանրապետությունում , նույպես և միջազգային մաշտաբով: Մսնավորապես այդ ուղղությամբ ուսումնական ձեռնարկի հեղինակ եմ և պարգևատրվել եմ ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համատեղ միջազգային մրցանակով:Ի դեպ երկրորդը մեր հանրապետությունում Հրանտ Շահինյանից հետո: Հանդիսանում եմ նաև << Արդարացի խաղ>> օրհներգի խոսքի հեղինակը : Չանդրադառնալով շատ ու շատ պարգևներին ու արժանիքներին մեջբերեմ մի փոքր հատված .



Զավակներ հայոց , աշխարհասփյուռ.



Միասին շրջենք չարիք սերմանող անիվը դարի,



Ու հանուն մարդկանց լավ ապագայի



Դառնանք դեսպանը արդար մտքերի…



Անդրադառնալով «կացնային» որոշման գաղափարին, կրկնեմ, որ դա կիրառվում էր ստրկատիրական դարաշրջանում: Լինելով պետական կառույց մենք պետք է հետևենք ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանվող օրենքներին ու որոշումներին և ոչ թե կիրառենք «մենք ենք տերը մեր բուհի» կարգախոսը:



Հիշեցնեմ նաև, որ միայն վերջերս համացանցում դասախոսների տարիքային սահմանափակումների մասին պարզաբանումներ էր տալիս կրթության ոլորտի մասնագետ Անժելա Նուշիկյանը, նշելով որ բարձրագույն կրթության մասին ներկայիս օրենքը վիճահարույց է և ունի որոշ ճշգրտումների կարիք: Մասնաորապես նշվում էր , որ չպետք է սահմանափակել դասախոսների ակադեմիական ազատությունները, այօր չկան ոչ միայն արժանի փոխարինողներ, այլև համապատասխան պայմաններ ու միջոցներ: Ավելին բերելով միջազգային փորձը մատնանշվում էր , որ նման սահմանափակումները բացասաբար են անդրադարձել կրթության և գիտության առաջընթացի վրա: Ելենելով դրանից առաջարկություն էր արվում տարիքավոր դասախոսներին թույլատրել շարունակելու իրենց գործունեությունը որոշակի պայամններով: Հիշեցնենք, որ արծարծվող խնդիրը վիճահարույց էր նաև ՀՀ ազգային ժողովում:



**-Հրապարակման մեջ նշվում էր որոշման մեջ տեղ գտած մի շարք անճշտությունների մասին առանձին ամբիոններում, նրա ոչ հավուր պատշաճի իրականացման և մի շարք այլ խնդիրների մասին:**



-Այո՛, անճշտություններ կան և բազմաբնույթ են: Մասնավորապես խոսվում է առաջնահերթության մասին: Կրկնված կլինեմ ասելով, որ մինչ օրս գիտությանը պարզ չէ մարդու կենսաբանական , հատկապես, մտավոր կարողությունների սահամանը: Հետևաբար և ոչ մեկին իրավունք չի վերապահվում հերթ սահամանել մարդկանց գլխատելու և բարոյական հարված հասցնելու համար:



Հաջորդը․ եթե ընդունենք, որ նման որոշումը արվում է հարկադրաբար և չգիտես թե ինչու դրա իրավունքը վերապահված է միայն ՀՊՏՀ-ին, ապա ինչպես բացատրել որոշ դեպքերում նրա կողմանակալ իրականացումը: Որոշման բովանդակությունից պարզ երևում է, որ այն անմիջականորեն վերաբերվում է այն ամբիոններին, որտեղ կա ուսումնական բեռնվածության խիստ նվազում: Խոսենք փաստերով: Եթե ընդհանուր առմամբ ուսումնական բեռնվածությունը առկա բակալավրիական համակարգում այս տարի նվազել է 55 տոկոսով, ապա 17 տոկոսի նվազումը առանձին ամբիոններում ըստ վիճակագրության մեծ թիվ չէ և ոչ էլ խնդրահարույց:



Հաջորդը՝ յուրաքանչյուրին, նույնիսկ ոչ լեզվաբանին պարզ է, որ նույն պարբերության ենթակետերին, եթե չի դրվում բաժանարար, ապա բոլորն էլ հավասարազոր են:



Անդրադառնալով որոշման մեջ շեշտադրվող առաջնահերթության գաղափարին նախ նշեմ, որ դասախոսների տարիքային սահմանափակումը նաև մարդու սահմանադրական իրավունքի խախտում է ու դիմելով հանրությանը և համապատասխան մասնագետներին խնդրում եմ պատասխանել: Որ՞ն է առաջնային շարքային դասախոսը, թե՛ համալսարանի 43 տարվա հիմնադիր պրոֆեսորը: Համատեղությամբ աշխատողը, թե՛ նույն տեղում երկարամյա մեկ դրույքով աշխատողը: Նույն աշխատանքային ռեժիմով մի քանի տեղ միաժամանակ աշխատողը, թե՛ կարգապահը: Նվիրյալը, թե՛ կարգազանցը: Պաշտոնական դիրքի չարաշահողը, թե՛ 43 տարի անընդմեջ համալսարանի պատիվը բարձրացնողը, վերջապես նա, որի ազգանունը տեղ է գտել ՀՀ հանրագիտարանի երևելիների շարքում, թե՛ թյուր գիտելիքներով աշխատողը:



Հետևությունը թողնում եմ Ձեզ: Իսկ չէ՞ որ այս բոլորի պատասխանատվության բեռը ընկնում է հիմնարկի ղեկավարության վրա: Մի խոսքով խտրականությունը և նույնիսկ վրեժխնդրությունը հասել է ծայրահեղության: Ամենաերկարամյա ամբիոնի վարիչին, որը հանուն համալսարանի պատվի և ընդհանուր շահի ջանք ու եռանդ չի խնայել հիմնադրելու մարզաառողջական ճամբար, ստեղծել օլիմպիական չափանիշներին համապատասխան մարզադահլիճ, պայքարել է կոռուպցիոն երևույթների դեմ ու կառուցել համերաշխ կոլեկտիվ, զոհաբերաբար փրկել ճամբարը հետագա գործունեությունից, այսօր մեկ գրչի հարվածով դուրս է մնում աշխատանքից: Հակառակ դրան մեկ ուրիշին կարգում են թագավոր, տալով համալսարանի պատվավոր ամբիոնի վարիչի կոչում:



Անդրադառնալով որոշման անճշտություններին հավելենք, որ նրա մեջ չկա հղում, թե որ համատեղության մասին է խոսքը (ներքին, թե՛ հրավիրված), որ կատեգորիայի դասախոսներին է վերաբերում խոսքը (մրցույթով անցած, թե՛ պայմանագրային): Թեպետ և հիշեցնենք, որ երկուսն էլ հավասարազոր են:



**-Մինչ այժմ արդյոք եղե՞լ են առաջարկություններ և փորձեր գտնելու համագործակցության եզրեր, կամ լուծումներ: Մի խոսքով որոշում, որը շատ վիճահարույց է և նույնիսկ աղմկահարույց:**



-Իմ կողմից մի շարք հաշտության ու համագործակցության փորձերից հետո, ռեկտորի հանձնարարությամբ որոշվեց հարցը քննարկել ամբիոնի նիստում: Ու ի՞նչ: Հարցը ըստ էության քննարկելու փոխարեն ուսումնական պրոռեկտորի կարծիքն այն էր, որ սա հետևանք է իմ երկարամյա ղեկավար գործունեության: Չմանրամասնելով ասեմ, որ մարդու երկարամյա աշխատանքը նրա լավ գործունեության արդյունք է: Ապացույցը ԿԳ նախարարության կողմից ոսկե մեդալը և շատ ու շատ այլ պարգևներ:



Իսկ ին՞չ անուն դնել, երբ դեռևս մեկ ամիս առաջ, լսելով իմ անհամաձայնության մասին լուրը, հրավիրում են և հաշտության ձեռք մեկնում, իսկ մեկ ամիս անց դրժում խոստումը, ասելով որ ճար չունեն: Հետևությունը թողնում եմ Ձեզ:



**-Ի՞նչ ակնկալիքներ և առաջարկություններ ունեք:**



-Ակնկալում եմ, որ համալսարանի ղեկավարությունը կվերանայի որոշման որոշակի դրույթներ և կգա ավելի խելամիտ եզրահանգումների: Ակնկալում եմ նաև, որ կլինի լայնածավալ քննարկում՝ լրատվամիջոցների, ԿԳ նախարարության ներկայացուցիչների և այլ պատկան մարմինների ներկայությամբ:



Հույս եմ ներշնչում, որ արդյունքում կլինեն որոշակի ճշգրտումներ ու կվերականգնվեն իմ, գուցե և ուրիշների սահմանադրական իրավունքները: Վերջապես ոմանք կհամակերպվեն և կընդունեն, որ սա Նոր Հայաստանն է, իր նոր ժողովրդավարությամբ: Կընդունեն, որ «այս սարն իմն է, այս ծառն իմն է» կարգախոսը վերափոխվել և դարձել է՝ «այս սարը բոլորինս է հավասար»:



Բաց նամակով դիմում եմ նաև ՀՀ ԳԿ նախարարությանը հանգամանորեն ուսումնասիրելու հարցը և վերջ դնելու տնայնավարությանը ՀՊՏՀ-ում: