Իրկուտսկում դադարեցրել են անհետ կորած ուղղաթիռի որոնողական աշխատանքները

Իրկուտսկում դադարեցրել են անհետ կորած ուղղաթիռի որոնողական աշխատանքները
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում դադարեցրել են նախօրեին անհետ կորած МИ-8 ուղղաիթիռի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Ангара» ավիաընկերության փոխանցած տեղեկությունները։



Միաժամանակ հաղորդվում է, որ որեւէ տեղեկություն անհետ կորած ուղղաթիռի մասին դեռեւս չկա։ Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել մեկ ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ։ Արեւելա-Սիբիրական տրանսպորտային դատախազությունը սկսել է քննություն դեպքի հետ կապված։