Մահացել է Նիկոլայ Վասինը

Մահացել է Նիկոլայ Վասինը
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացել է Ռուսաստանում The Beatles խմբին նվիրված թանգարանի հիմնադիր Նիկոլայ Վասինը, ով համարվում էր Ռուսաստանի գլխավոր բիթըլմանը։ Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։



«Ամսի 29-ին, մեր բարեկամ Կոլյան գնաց միանալու Ջոն Լենոնին եւ Ջորջ Հարիսոնին։ Թող որ այնտեղ լավ լինի նրանց համար եւ լուսավոր»,- Վասինի մահվան կապակցությամբ գրել է Նիկոլայ Բարաբանովն իր ֆեյսբուքյան էջում։ Մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն, թեեւ կա վարկած, որ նա չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է Պետերբուրգի «Галерея» առեւտրի կենտրոնի աստիճաններից՝ երրորդ հարկից։ Նշենք, որ Վասինը 73 տարեկան էր։ The Beatles-ների երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 1960-ական թթ։ Նամակագրական կապ է ունեցել Լենոնի հետ։