Հայտնի է Դամասկոսի մերձակայքում գտնվող ավիաբազայում տեղի ունեցած պայթյունների պատճառը

Հայտնի է Դամասկոսի մերձակայքում գտնվող ավիաբազայում տեղի ունեցած պայթյունների պատճառը
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունները արդյունք են էլեկտրական հաղորդալարերի կարճ միացման։ Այս մասին հայտնում է «Россия-24»-ը։ Համաձայն նախարար Մուալլեմի, այդ մասին տեղեկություններն իրեն փոխանցել են Սիրիայի Պաշտպանության նախարարությունից։



«Գերտաքացումից տեղի է ունեցել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում, ինչն էլ հանգեցրել է պայթյունների։ Դրանց անօրինական ագրեսիայի արդյունք չեն, ինչպես փորձում են ներկայացնել իսրայելական աղբյուրները, հայտարարելով, թե օդային հարված են հասցրել Սիրիային»,- մանրամասնել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։