Աֆղանստանում մոլդովական ուղղաթիռ է կործանվել

Աֆղանստանում մոլդովական ուղղաթիռ է կործանվել
Աֆղանստանում կործանվել է մոլդովական արտադրության ուղղաթիռ, որի մեջ եղել են ուկրաինցիներ։ Մահացել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի քաղավիացիայի պետական գերատեսչության տարածած հայտարարությունը։



Ուղղաթիռը պատկանել է Valan International Cargo Charter ավիաընկերությանը եւ օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց կործանվել է Մազարի Շարիֆ քաղաքի մոտ գտնվող ռազմական բազայի մերձակայքում։ Այլ մանրամասներ ավիավթարից չի հաղորդվում։