Սեքսուալ բռնության կասկածանքով միլիարդատերի են ձերբակալել ԱՄՆ-ում

Սեքսուալ բռնության կասկածանքով միլիարդատերի են ձերբակալել ԱՄՆ-ում
Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ձերբակալվել է չինացի միլիարդատեր Լյու Ծյանդունը, ով հայտնի է նաեւ Ռիչարդ Լյու անունով՝ սեքսուալ բռնություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է [Associated Press](https://apnews.com/56beeecb245d4a0d829b963ce1ce1938/Chinese-billionaire-Liu-of-JD.com-arrested-in-Minneapolis) լրատվական գործակալությունը։



Լյու Ծյանդունը հանդիսանում է JD.com ինտերնետ ռիլթեյրի հիմնադիրը։ Միլիարդատիրոջ ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։ Իրավապահները գործի մանրամասները չեն հրապարակում։ JD.com-ում, սակայն շտապել են հավաստիացնել, որ Ծյանդունը ձերբակալվել է կեղծ մեղադրանքով, այն էլ, երբ գործուղման մեջ է գտնվել Միացյալ Նահանգներում։ JD.com-ում նշել են, որ իրավապահները չեն հաստատել իրավախախտման փաստը։