Դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը երրորդ անգամ հայր կգառնա

Դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը երրորդ անգամ հայր կգառնա
42-ամյա դերասան Բենեդիկտ Քեմբերբետչի եւ 40-ամյա Սոֆի Հանթերի ընտանիքում համալրում է սպասվում։ Քեմբերբետչը երրորդ անգամ կճաշակի հայր լինելու ուրախությունը։ Այս մասին գրում է The Bobr Times պարբերականը։ Պարբերականի հրապարակման համաձայն, ասեկոսեները այն մասին, որ Սոֆի Հանթերը երեխայի է սպասում եւ այդ առիթով նույնիսկ համապատասխան փոփոխություններն է կատարել իր զգեստապահարանում, հանրության մեջ պտտվում էին վաղուց։ Նույնիսկ մի քանի անգամ Սոֆին հասարակության մեջ դուրս էր եկել ավելի ազատ հագուստով։ Օգոստոսի 29-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնին էլ Սոֆին եւ Բենեդիկտը քայլեցին կարմիր ուղեգորգի վրայով եւ բոլորը տեսան, որ Սոֆին վառ կարմիր լայնափեշ զգեստ էր հագել։ Նշենք, որ զույգը ամուսնացել է 2014 թվականին, իսկ հարսանիքն ու պսակադրությունը կատարել են Անգլիայում։