ԱՄՆ-Կանադա առեւտրային բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ-Կանադա առեւտրային բանակցությունները շարունակվում են
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Կանադա առեւտրային բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ։ Կողմերը կփորձեն գտնել այլընտրանքներ NAFTA համաձայնագրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ըստ Mignews-ի փոխանցման, հայտարարել է Կոնգրեսին, որ մտադիր է Մեքսիկայի հետ առեւտրային համաձայնագիր ստորագրել 90 օրից, իսկ Կանադայի հետ դեռ մտածելու ժամանակ կա։ DPA-ի փոխանցմամբ, Օտտավան եւ Վաշինգտոնը երկխոսությունը կվերականգնեն քառօրյա լարված բանակցություններից հետո։ Նշենք, որ Մեքսիկան եւ ԱՄՆ-ն նոր առեւտրային համաձայնագրի շուրջ նախնական ընդհանուր հայտարարի եկել էին դեռ անցյալ երկուշաբթի։ Բանակցություններ էին տեղի ունեցել նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ։ ԱՄՆ-Մեքսիկա առեւտրային նոր համաձայնագրի ամբողջական տեքստը Կոնգրեսին կներկայացվի 30 օրվա ընթացքում։