Իրանի ԱԳ նախարարն անակնկալ մեկնել է Թուրքիա

Իրանի ԱԳ նախարարն անակնկալ մեկնել է Թուրքիա
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն անակնկալ կերպով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Mignews-ը։



Նշվում է, որ այցը նախապես պլանավորված չի եղել։ Անկարայում նախարար Զարիֆը բանակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կենտրոնակայանում։



Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է բանակցությունների օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին եւ Սիրիական կարգավորմանն առնչվող հարցեր։