Ալիեւը Պուտինին հրավիրել է Ադրբեջան

Ալիեւը Պուտինին հրավիրել է Ադրբեջան
Ինչպես Սոչիից տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը, Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան այցի հրավերի եւ ջերմ ընդունելության համար:



«Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, գործընկերային, ինչպես որ վայել է երկու բարեկամ ժողովուրդներին: Եւ ես, օգտվելով առիթից, Ձեզ հրավիրում եմ այցելել Ադրբեջան՝ Ձեզ հարմար ցանկացած պահի»- դիմելով Ռուսաստանի նախագահ Պուտինին, ասել է Իլհամ Ալիեւը: Հաղորդագրության մեջ, այդուհանդերձ, չի նշվում՝ Պուտինն ընդունե՞լ է հրավերը, թե՞ ոչ: