Ամարասի Արթուրին այցելել են բոլոր ընկերները

Ամարասի Արթուրին այցելել են բոլոր ընկերները
Ամարասի Արթուրին այցելել են բոլոր ընկերները Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, առողջական խնդիրների պատճառով չի հետեւում քաղաքականությանը։ Հիշեցնենք, որ մենք ժամանակին տեղեկացրել էինք, որ նա գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրան վիրահատել էին։



«Բժիշկներն են արգելել, ես տասն օր է, ինչ դուրս եմ եկել հիվանդանոցից»,-այսպես արձագանքեց նա։ Հարցին, թե ում հետ է հանդիպել, ովքեր են այցելել իրեն, Ամարասի Արթուրն արձագանքեց․ «Բոլոր ընկերներս՝ Սեյրան Օհանյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Մելքոնյանը, Սասուն Միքայելյանը, Ղարաբաղի հրամանատարներն այցելել են»։