Քաղաքի խնդիրներն իմ սրտին մոտ եմ ընդունում

Քաղաքի խնդիրներն իմ սրտին մոտ եմ ընդունում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է նաեւ երաժիշտ, հեղինակ կատարող Լիլիթ Պիպոյանը․«ՔՊ-ից ինձ զանգեցին եւ առաջարկեցին ընդգրկվել ցուցակում, մինչ այդ իմ մտքով չէր էլ անցնում, չնայած իմ խառնվածքին համապատասխան է այդ աշխատանքը։ Միշտ ակտիվ եմ եղել քաղաքին վերաբերող հարցերում եւ դա արել եմ առանց ցուցադրության։ Հիմա մի քիչ վախեցած եմ այդ ընթացքից, որովհետեւ, իրականում, այդ կարգի դիրքերում չեմ սիրել լինել։ Չգիտեմ ոնց կլինի, բայց քանի որ այս քաղաքի խնդիրները շատ եմ իմ սրտին մոտ ընդունում՝ համաձայնեցի»։



Պիպոյանը կարծում է, որ Հայկ Մարությանի շանսերը բավականին բարձր է, որովհետեւ իր անձնական հատկություններն էլ՝ կազմակերպչական, մենեջերական առումով բարձր են․ «Իր դիրքորոշումն էլ պարզ է, իսկ այն հանգամանքը, որ դերասան է, կարծում եմ շատ շուտով այդ կոմպլեքսը կհաղթահարվի ժողովրդի կողմից»։



Լինելով մշակութային գործիչ, իսկ կրթությամբ նաեւ ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն իր աշխատանքը պատկերացնում է եւ մշակութային եւ ճարտարապետական հանձնաժողովներում, ասում է՝ դրանցից բացի իրեն շատ է հուզում նաեւ բնապահպանական, քաղաքի ձեւավորման հետ կապված հարցերը․ «Բազմաթիվ խնդիրներ կան, որ վաղուց նկատում եմ ու թեեւ մանր հարցեր են, բայց անպայման կբարձրաձայնեմ»։