Ապրիլյան պատերազմի մասնակցին զրկում են թոշակից․ նա անելանելի իրավիճակում է

Ապրիլյան պատերազմի մասնակցին զրկում են թոշակից․ նա անելանելի իրավիճակում է
Ապրիլյանի պատերազմի օրերին հակառակորդի կողմից խոցված_** **_Սիսիանի ջոկատի ավտոբուսում գտնված Գեւորգ Ազոյանը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ այ ամսվանից իր զինվորական եւ հաշմանդամության թոշակները չի ստանալու, դրանց վրա կալանք է դրվել․ «Ես վիրահատվել էի_**,**_ պրիժունի էին դրել, 1 միլիոնը տվել եմ, 800 հազարը պարտք էի մնացել։ Սյունիքի մարզպետարանը խոստացել էր փոխանցել, բայց չփոխանցեց։ Ահագին ժամանակ ա անցել, էս վերջերս դատ եղավ, դատարանն էլ որոշեց, որ էդ գումարը պիտի տամ։ Էս ամսվանից զինվորական թոշակս՝ 100 հազրա դրամ, հաշմանդամության թոշակ՝ 36 հաար դրամ, պիտի պահեն, բա, թե ինչքան եմ պահելու, չգիտեմ»։



Մեր զրուցակցի խոսքով՝ վիրահատության 1 միլիոն դրամը պաշտպանության նախարարությունն է հատկացրել․ «Ես դիմեցի ՊՆ-ին այն ժամանակ, 1 միլիոնը ՊՆ-ն ա տվել՝ Սեյրան Օհանյանի օրոք, Վիգեն Սարգսյանի օրոք էլ դիմեցի, սակայն մերժվեցի։ Երեք անչափահաս երեխա ունեմ, ձեռներս, ոտերս ահավոր վիճակում ա, չհաշված սրտի վիրահատություն, շաքար ունեմ։ Չեմ կարում շարժվեմ Ես կաշխատեի, եթե կարենայի աշխատեի»։



Գեւրոգ Ազոյանը նշում է, որ դեռ այն ժամանակ դիմել է Քաջարանի կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանին, սակայն նա էլ չի օգնել․ «Վահեն Հակոբյանն ասեց, քանի որ Սուրիկ Խաչատրյանն ա Ձեր մարզպետը, ոչ մի կոպեկ չեմ տա»։



Նշենք, որ նախկին հետախույզ, 49-ամյա Գևորգ Ազոյանը ապրիլյան բախումների ընթացքում ադրբեջանական անօդաչու սարքի իրականացրած պայթյունի հետևանքով խորը այրվածքներ էր ստացել: Ըստ բժիշկների, այրվել էր նրա մարմնի 30 տոկոսը՝ դեմքը, ձեռքերը, ոտքերը, մեջքին ու գլխին բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացել:



**Աննա Պապիկյան**