Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է Պավել Մանուկյանի հայտարարությունը

Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է Պավել Մանուկյանի հայտարարությունը
Երեկ մենք [հրապարակել էինք](https://www.hraparak.am/posts/5b88f51e3ebae76ffbf5e50b/%D5%BA%D5%A1%D5%BE%D5%AC%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB%D6%81) հարցազրույց՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի հետ։ Այդ հրապարակմանն իր պարզաբանումն է տվել նույն խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը․



«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ



Ս.թ. օգոստոսի 31-ին Հրապարակ օրաթերթին տված Պավել Մանուկյանի հայտարարության առթիվ



1. ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ես Գարեգին Չուքասզյանին չեմ զանգել և նրա հետ հեռախոսով չեմ խոսել: Դա տեխնիկապես դժվար չէ ստուգել:



2. Սասնա Ծռեր կուսակցություն հիմնադրելու գաղափարին կողմ է և այդ գործին մասնակցում է Սասնա Ծռեր խմբավորման անդամների գերակշիռ մեծամասնությունը: Միևնույն ժամանակ՝ կարող են լինել նաև կուսակցություն երևույթը չընդունողներ և/կամ կուսակցությանը մաս չկազմողներ, ինչը նրանց իրավունքն է»: