Իլհամ Ալիեւը մեկնել է Մոսկվա

Իլհամ Ալիեւը մեկնել է Մոսկվա
Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես հայտնում է TACC լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։



TACC-ը ներկայացնելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը՝ նշել է, որ երկու երկրների նախագահները գոհունակությամբ են անդրադարձել երկկողմ հարաբերությունների դինամիկայի ներկայիս վիճակին։