ԱՄՆ նախագահը հրաժարվել է մեկնել Պապուա Նոր Գիվենա

ԱՄՆ նախագահը հրաժարվել է մեկնել Պապուա Նոր Գիվենա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել Պապուա Նոր Գիվենա եւ Սինգապուր, որտեղ տեղի են ունենալու ԱՍԵԱՆ եւ ԱՏԵՍ կազմակերպությունների գագաթնաժողովները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, նրան այդ այցերի ժամանակ կփոխարինի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։



Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, անկախ այն հանգամանքից, որ նշված գագաթնաժողովներին մասնակցելու է ԱՄՆ փոխնախագահը, կողմնակից է, որպեսզի Հնդ-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնը լինի բաց, հիմնված փոխադարձ կերպով օրենքի գերակայության սկզբունքի եւ սուվերենիտետի հարգման վրա,ազատ եւ արդարացի առեւտրի իրականացմամբ։