ԱՄՆ-ում ահաբեկչություններ են կանխվել

ԱՄՆ-ում ահաբեկչություններ են կանխվել
ԱՄՆ Հետաքննույունների դաշնային բյուրոն Նյու-Մեքսիկո նահանգում ահաբեկչություններ է կանխել։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, իրականացված վնասազերծման հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 5 անձ, որոնք կասկածվում են նահանգի տարբեր դպրոցներում հրաձգության տեսքով ահաբեկչական բռնարարքների կազմակերպման մեջ։



Իրավապահները հայտնաբերել են նաեւ այն երեխաներին, որոնց ենթադրաբար հանցագործները հրաձգություն են սովորեցրել՝ ահաբեկչական բռնարարքներում ներգրավելու համար։ Որքան էլ տարօրինակ է, սակայն այդ երեխաների մեջ եղել են նաեւ հանցախմբի անդամների երեխաները։