Թրամփը կպայքարի քաղաքական գրաքննության դեմ

Թրամփը կպայքարի քաղաքական գրաքննության դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը թույլ չի տա, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները դիմեն քաղաքական գրաքննությանը։ Այս մասին նա ասել է Ինդիանա նահանգում իր կողմնակիցների հետ ունեցած հանրահավաքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մի քանի օր առաջ նախագահ Թրամփը նկատել էր, որ երբ Google-ով որոնում էր նորություններ իր մասին, որոնողական համակարգը բերում էր միայն վատ նորությունները, մինչդեռ ինքը համոզված է, որ պետք է լինեն նաեւ լավ նորություններ։



«Նայեք Google, Facebook Twitter տեխնոլոգիական հսկաներին, որոնք գործում են սոցիալական մեդիայի ոլորտում։ Ես հստակ եմ հայտարարել, որ մենք, որպես պետություն, չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ որոնողական համակարգերը որոշել են քաղաքական գրաքննություն կիրառել նորությունների մատուցման մեջ»,- ասել է ԱՄՆ նախագահը եւ հավելել, որ ինքն անձամբ թույլ չի տա, որպեսզի խլացնեն պահպանողականների ձայները։