«Հրապարակ»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի աբսուրդ թեկնածուներ կան

«Հրապարակ»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի աբսուրդ թեկնածուներ կան
Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը: Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական եւ անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով։ Նաեւ՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:



Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից, որի ղեկավարն է հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանը։ Կազմում ընդգրկված է 5 հոգի՝ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի կողմից, բարերար եւ այլն: