Եկող տարի ամերիկացի պետծառայողների աշխատավարձները չեն ավելանա

Եկող տարի ամերիկացի պետծառայողների աշխատավարձները չեն ավելանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ տարի մտադիր չէ ավելացնել պետական ծառայողների աշխատավարձները։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հրապարակման, նախագահ Թրամփը Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին նամակ է ուղարկել այս առնչությամբ, որտեղ նշել է, որ պետական ծառայողների աշխատավարձների բարձրացումը համարում է անտեղի։



Թրամփը նաեւ գրել է, որ պետք է ջանքեր ներդնել, որպեսզի ամերիկացի ժողովուրդը լինի ֆինանսապես ավելի կայուն եւ անկախ։ Նա նկատել է, որ դաշնային գերատեսչությունների բյուջեն, որը նախատեսված է հաջորդ տարվա համար, նման ավելացում չի կարող իրեն թույլ տալ։