Իրանը հնարավոր է կրախի մատնվի․ Դոնալդ Թրամփ

Իրանը հնարավոր է կրախի մատնվի․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում հնարավոր է կրախ սկսվի կառավարության գործողությունների պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է Bloomberg լրատվական գործակալության հետ հարցազրույցի ընթացքում։



«Երբ ես եկա Սպիտակ տուն, հարց էր դրված, թե նրանք երբ գերիշխանություն կհաստատեն Մերձավոր Արեւելքում։ Այժմ հարցը վերաձեւակերպվել է հետեւյալ կերպ՝ կկարողանա՞ն արդյոք նրանք դիմանալ եւ գոյատեւել»,- ասել է նախագահ Թրամփը։



Ընդ որում, Միացյալ Նահանգների նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի։ Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մտադիր է խստացնել հակաիրանական սանկցիաները։ Խոսքն այս դեպքում ամերիկյան ընկերությունների՝ Իրանի հետ գործակցության ամբողջական արգելքի մասին է։