Մարինա Խաչատրյանը եւ մի քանիսը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը

Մարինա Խաչատրյանը եւ մի քանիսը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը
Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել «խոսքի և գործի անհամապատասխանությունը»։



Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Մարինա Խաչատրյանը։ «Ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։ Հարգանքներով` Մարինա Խաչատրյան Խաչատուր Շահբազյան Կոնստանտին Ղարիբյան Աստղիկ Պետրոսյան»,- ասվում է Մ. Խաչատրյանի տարածած հաղորդագրության մեջ։