Ռոբերտ Քոչարյանի թիմը լրջորեն աշխատում է քարոզչական տիրույթում

Ռոբերտ Քոչարյանի թիմը լրջորեն աշխատում է քարոզչական տիրույթում
Քիչ առաջ Kremlin.ru-ն հաղորդեց, որ Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը։ Հրապարակումից րոպեներ հետո «Политджойстик телеграмм»-ում հայտնվեց մի հրապարակում՝ «Երկու վատ լուր ՀՀ վարչապետի համար» վերնագրով, համաձայն որի հրապարակված շնորհավորանքից հետեւություն էր արվել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին։



Ըստ այդմ եզրակացրել են, որ Պուտինն իր զանգով աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին։ Տեղեկատվական այս տիրույթում, ի դեպ, հաճախ են պրոքոչարյանական հրապարակումներ հայտնվում։ Վերոնշյալում նյութում նշված է նաեւ, որ «Ռուսաստանը նախնական որոշում է կայացրել չարտահանձնել Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրվող Միքայել Հարությունյանին»։



Վերջին անգամ Պուտինը Քոչարյանի ծնունդն անձամբ շնորհավորել է նրա նախագահ եղած տարիներին։