Ամերիկյան իշխանությունները ՌԴ քաղաքացիներին վիզա չեն տրամադրում․ Ալեքսանդր Պիսարեւ

Ամերիկյան իշխանությունները ՌԴ քաղաքացիներին վիզա չեն տրամադրում․ Ալեքսանդր Պիսարեւ
Ամերիկյան իշխանությունները գործնականում դադարեցրել են ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը։ Այս մասին РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Հյուսթոնում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Պիսարեւը։ Մեկնաբանելով միջադեպը, որը տեղի էր ունեցել Յուտա նահանգում՝ կապված Ռուսաստանի քաղաքացու ջրահեղձ լինելու հետ, հյուպատոսը ասել է, որ զոհվածի հարազատներն ու ծնողները դժվար թե կարողանան գալ ԱՄՆ մասնակցելու իրենց զավակի հուղարկավորությանը, քանի որ ամերիկյան կողմը ռուսաստանցիներին վիզաներ չի տրամադրում։



«Հիմա պարզապես չես կարող վեր կենալ ու գալ։ Ամերիկացիները վիզա չեն տրամադրում եւ հարցը դեռ կարգավորված չէ։ Նույնիսկ մարդասիրական դեպքերում կան խնդիրներ վիզայի հետ կապված»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։



Նշենք, որ 20-ամյա Ալեքսանդր Կուրգանովը զոհվել էր Պաուել Վահվաայի ջրամբարում օգոստոսի 27-ին, որը գտնվում է Յուտա նահանգում։ Ինչպես փոխանցում է The Associated Press լրատվական գործակալությունը, երիտասարդը ջրահեղձ է եղել ջրամբարում փոթորկի թիրախում հայտնվելով, որտեղ լողում էր իր ընկերների հետ։