Թրամփը հիասթափված է Էրդողանից

Թրամփը հիասթափված է Էրդողանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից` հաշվի առնելով, թե նա ինչ կեցվածք է որդեգրել բողոքական քարոզիչ Էնդրյու Բրանսոնի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն մենք կնայենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- ասել է ԱՄՆ նախագահը։



Նշենք, որ պաստոր Բրանսոնը Թուրքիայում գտնվում է տնային կալանքի տակ եւ մեղադրվում է ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելու մեջ։ Միացյալ Նահանգները այդ մեղադրանքը համարում է անհիմն։ Ավելին, ամերիկյան կողմը հավատացած է, որ ամերիկացի պաստորին Անկարան ձերբակալել է, որպեսզի վրեժ լուծի եւ հասնի այն բանին, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթուլլահ Գյուլենին, ով թուրքական պետության կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։