Երեկվա տհաճ միջադեպը մեր հյուրերն արդեն մոռացել են․ Ալեն Սիմոնյան

Երեկվա տհաճ միջադեպը մեր հյուրերն արդեն մոռացել են․ Ալեն Սիմոնյան
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․



«Մեր Երևանը շարունակում է լինել աշխարհի ամենահյուրընկալ և ապահով քաղաքներից մեկը զբոսաշրջիկների համար: Երեկվա տհաճ միջադեպը մեր հյուրերն արդեն մոռացել են, իսկ իրավապահները վստահ եմ հետևություններ արել են»։



Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանները Հյուսիսային պողոտայում նվագող օտարերկրացի զբոսաշրջիկներին բռնի ուժով բերման էին ենթարկել՝ թույլ չտալով նվագել։